Սլովակիայում ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ցույցի 140 մասնակիցների, ովքեր դժգոհ են ներգաղթյալների վերաբերյալ քվոտաներ սահմանելուց: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ Բրատիսլավայում ձերբակալությունները սկսվել են այն բանից հետո, երբ ցուցարարները վնասել են մի քանի ոստիկանական մեքենաներ և հարձակվել անցորդների վրա:
Հաղորդագրությունում ասվում է, որ երթը կազմակերպվել է Facebook սոցկայքի միջոցով:
Սլովակիան, Ֆրանսիան, Հունգարիան և Լեհաստանը դեմ են հանդես եկել 40 հազար ներգաղթյալներին տեղաբաշխելու Եվրահանձնաժողովի որոշմանը:
Սլովակիայի քվոտան կազմում է 785 մարդ:







































