Իհարկե, մրգերը շատ կարևոր են մեր առողջության համար: Սակայն քչերը գիտեն, թե որն է դրանք ուտելու ճիշտ ժամը՝ գրում է Marketium.ru-ն:
Վիտամին C-ով հարուստ ցիտրուսները պետք է ուտել հենց առավոտյան:
Գլյուկոզայով և կալիումով լիցքավորվելու համար խաղողը պետք է ուտել կեսօրին:
Խնձորը լավ կլինի ուտել ճաշից կես ժամ առաջ:
«Երջանկության հորմոն» պարունակող բանանները կարելի է ուտել ընդմիջումներին:
Կալիումով հարուստ սալորները և սև սալորներն օգտակար են սրտի և աղեհամակարգի համար, ուստի լավ կլինի դրանք ուտել երեկոյան: Իսկ եթե ժամանակի մեծ մասն անցկացնում եք տանը, կերեք՝ երբ ցանկանաք:














































