14 ջրանկարներ և նկարներ, որոնց ենթադրյալ հեղինակն Ադոլֆ Հիտլերն է, շաբաթ օրը վաճառվել են Նյուրենբերգի Auktionshaus Weidler աճուրդի տանը: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է աճուրդի տան ներկայացուցիչ Քաթրին Վայդլերը:
Ամենաթանկարժեք ջրանկարը դարձել է Բավարիայում գտնվող Նոյշվանշթայն ամրոցի պատկերը՝ այն գնել են 100 հազար եվրոյով: Մակագրությունից պարզ է դառնում, որ ջրանկարն արված է պարոն Օտտո ֆոն Շտայնբայսի 80-ամյակի կապակցությամբ:
73 հազար եվրոյով վաճառվել է «Ծաղկե նատյուրմորտը»:
Վերոնշյալ երկու ջրանկարների գնորդներն Ասիայից են:
Վաճառվել են նաև «Եկեղեցին Վիեննայում» ջրանկարը և մի քանի նկարներ:








































