Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին իր կարծիքն է հայտնել «Ատլետիկո»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչի մասին, ով, տեղեկությունների համաձայն, մոտ է թուրինյան ակումբ տեղափոխությանը:
«Հարկ չեմ համարում փոխարինել Տևեսին: Ամենն, ինչ պետք է անենք, դա նոր խաղացողների իրավունքների ձեռքբերումն է: Մեր թիմում կան նաև հիանալի երիատասարդ ֆուտբոլիստներ, ովքեր գերազանց են կատարում իրենց աշխատանքը:
Մանջուկիչը կինտեգրվի մեր թիմին: Նա գոլեր է խփել բոլոր թիմերում, որտեղ խաղացել է»,- Football Italia-ն մեջբերում է Ալեգրիի խոսքերը:
Հիշեցնենք` ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` 28-ամյա խորվաթ ֆուտբոլիստը թուրինյան ակումբ է տեղափոխվելու 18 մլն եվրոյի դիմաց:





































