Մեքսիկայի հյուսիսում զինված անհայտ անձինք գարեջրի բարում սպանել են 10 մարդու։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Դեպքը տեղի է ունեցել Մոնտերեյի արվարձանում (Նուևո-Լեոն նահանգ)։ Ինչպես հայտնել են տեղի դատախազի գրասենյակում՝ մի քանի զինված անձ մեքենաներով մոտեցել են բարին, ներս մտել և կրակ բացել այցելուների ուղղությամբ։
7 մարդ տեղում է մահացել, ևս 3-ը՝ հիվանդանոցում։ Հաղորդվում է, որ կրակ արձակողները մարդկանցից 650 դոլար են գողացել։
Ոստիկանությունը պարզում է տեղի ունեցածի հանգամանքները և շարժառիթները։














































