Վրացական Apsny.ge կայքի հաղորդմամբ, Ավստրալիայի կառավարությունը Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հրավիրել է պաշտոնական այց կատարելԱվստրալիա:
Այս մասին հայտնի է դարձել Բեռլինում ՆԱՏՕ-ի նախարարական նիստի շրջանակներում Վրաստանի ու Ավստրալիայի արտգործնախարարներ Գրիգոլ Վաշաձեի ու Քևին Ռադի միջև կայացած հանդիպման ժամանակ:
Բացի այդ, հայտնի է դարձել, որ այս տարի Վրաստան կայցելեն Ավստրալիայի վարչապետն ու արտգործնախարարը: Վերջինիս խոսքերով, Վրաստանը պատրաստվում է դեսպանատուն բացել Ավստրալիայում և զարգացնել վրաց-ավստրալական երկկողմանի հարաբերությունները: