Եվրախորհրդարանը (ԵԽ) Ստրասբուրգում պլենար նստաշրջանի ժամանակ բանաձև է ընդունել, որտեղ քննարկել է Թուրքիայում արդարադատության համակարգի վերաբերյալ հարցը և ԶԼՄ-ների հետ կապված դրությունը`կոչ անելով հետևել խոսքի ազատությանը: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
«Եվրապատգամավորներն անհանգստացած են արդարադատության համակարգի անկախության, անկողմնապահության և արդյունավետության, ինչպես նաև Թուրքիայում իշխանությունների բաշխման հետ կապված: Թուրքիայի կառավարությունը նաև պետք է երաշխավորի ԶԼՄ-ների ազատությունը`առաջնային կարգով»,- ասվում է կոմյունիկեում:
Պատգամավորները նաև նշել են, որ մամուլի ազատությունը խաթարող իշխանությունների գործողությունները «անհամատեղելի են ԵՄ-ի հիմնարար իրավունքների և բանակցային գործընթացի ոգու հետ»:
«Խորհրդարանը դատապարտում է Թուրքիայի կառավարության՝ սոցիալական ցանցերին և կայքերին հասանելիությունն արգելելու փորձերը, լրագրողներին վախեցնելը և նրանց վրա այլ ճնշումը: Նա կրկին Խորհրդին կոչ է անում սկսել բանակցությունները արդարադատության համակարգի և հիմնարար իրավունքների շուրջ բանակցությունները`արդյունավետ բարեփոխումներ անցկացնելու համար»,- ասվում է մամլո ասուլիսում: ԵԽ-ն Թուրքիային կոչ է անում անհրաժեշտ իրավարար բազա ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարելու համար:
Եվրապատգամավորները Եվրահանձնաժողովին կոչ են արել քննարկել`ինչպես կարելի է բարելավել և ակտիվացնել հարաբերությունները երկրի հետ, ինչպես նաև Եվրահանձնաժողովին խնդրել՝ աջակցել իշխանությունների ջանքերին՝ քուրդ հանրության հետ խաղաղարար գործընթացի ավարտի հետ կապված:










































