«Արաքսի հունից արդյունահանվող ավազն օգտագործում են ոչ նախագծային բնույթով: Դրա հետ կապված մենք համապատասխան ստուգումներ ենք իրականացրել, և պարզվել է, որ, այո, գետի հունը շեղվել է, ինչ համար համապատասխան անձանց պատժամիջոցներ են հասել, և որոշ շահագործողների արգելվել է հետագա շահագործումը»,- այսօր ի պատասխան «Առաջին լրատվական»-ի հարցին՝ ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
Մեր դիտարկմանը, թե ճի՞շտ է, որ Արաքսի հունից գլխավոր ավազ արդյունահանողը վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, նախարարը պատասխանեց. «Ես նման անուններ չեմ լսել: Դրա լիազոր մարմինը էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն է, դիմեք իրենց»:







































