Անչափահաս պատանու մայրը, ում որդին մեկնել է Սիրիա` կռվելու իսլամիստ ծայրահեղականների կողմից, Ֆրանսիայի իշխանություններին դատի է տվել, պնդելով, որ նրանք ոչինչ չեն արել իր որդուն հետ պահելու համար: Այս մասին հայտնում է BBC-ն:
Այդպիսի հայց Ֆրանսիայում առաջին անգամ կքննարկվի: Կինը ջանում է հասնել նրան, որ պետությունը ընդունի իր սխալը, և որպես փոխհատուցում պահանջում է 110 հազար եվրո:
Կինն առաջին անգամ դիմել է ոստիկանություն այն ժամանակ, երբ նրա 16-ամյա որդին իսլամ է ընդունել: Երիտասարդն իր երեք ծանոթների հետ Ֆրանսիան լքել է 2013 թվականի դեկտեմբերին: Դրանից հետո նրա մայրը սկսել է պարբերաբար նամակներ ուղարկել արդարադատության և ներքին գործերի նախարարություններ՝ պահանջելով, օգնելու իր որդուն տուն վերադարձնել:
Նա պնդում է այն բանի վրա, որ տղան չէր կարող Ֆրանսիան լքել առանց անձնագրի՝ իր հետ ունենալով միայն անձը հաստատող թուղթ: Ոստիկանությունը, նրա ասելով, պետք է ուշադրություն դարձներ այն բանին, որ նա հետադարձ տոմս և ուղեբեռ չի ունեցել:
Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք պատասխանատու չեն այն բանի համար, որ երիտասարդը լքել է երկիրը: Նրանք նշել են, որ երիտասարդն այն մարդկանց ցուցակում չէ, ում արգելված է լքել երկիրը:
Գործը կքնվի երեքշաբթի օրը Փարիզի դատարանի կողմից:









































