Healthinfo.ua-ի փոխանցմամբ՝ ամեն օր մենք կատարում ենք այնպիսի գործեր, որոնք պահանջում են մեր էներգիայի մեծ պաշարներ՝ աշխատանք, ընտանիք, երեխաներ, տնտեսություն:
Եվ երբ գալիս է երեկոն, և մենք ցանկանում ենք վերջապես զբաղվել մեր անձնական գործով, հոբբիով կամ նախագծով, արդեն ուժ մնացած չի լինում այդ ամենի համար: Էներգիայի պակասը լրացնելու համար առաջարկվում է երեք մեթոդ։
1․ Գտեք այնպիսի գործեր, որոնք կլրացնեն ձեր էներգիան: Հիշեք, թե ինչով եք դուք վաղուց ցանկացել զբաղվել, սակայն մշտապես դա հետաձգել եք (պարեր, կիթառ նվագել, բլոգ վարել, խոհարարական փորձարկումներ):
2․ Ձերբազատվեք այնպիսի գործերից, որոնք խլում են ձեր էներգիան, սակայն չեն լրացնում այն: Դրանք այնպիսի գործեր են, որոնք ընդհանրապես չեն ոգեշնչում և ուրախացնում:
3․ Եթե ներկայումս չկա ոչ սիրելի, էներգածախսատար գործերի հնարավորություն, ապա մտածեք այլ գործեր, որոնք կանեք ոգեշնչմամբ: Օրինակ, եթե դուք պատրաստ չեք թողնել ձեզ հոգնեցրած աշխատանքը, ապա այդ դեպքում փորձեք աշխատանքային ժամերին յուրացնել համակարգչային նոր ծրագրեր, ձեր առջև դնել հետաքրքիր առաջադրանքներ, կատարել դրանք և պարգևատրել ձեզ: Միացրեք ձեր երևակայությունը:









































