ԱԺ ՀԱԿ խմբակցոթյունը «դեմ» է քվեարկելու բյուջեի կատարողականին: Խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը թվարկեց այն բոլոր պատճառները, որոնք խորացնում են տնտեսական անկումը: «Իշխանություները անգամ չեն փորձում արձանագրել ակնհայտը, որ երկրում գոյություն ունի ճգնաժամ, իսկ Ռուսաստանում ազնվորեն արձանագրել են փաստը և ստեղծել հակաճգնաժամային գործիքներ, ամեն օր քննարկումներ են ընթանում ճգնաժամի հաղթահարման լուծումների մասին, եթե ուզում ես խնդիրը լուծել, գոնե, առնվազն առաջին քայլը պիտի լինի այն արձանագրելը, մեզ մոտ ընտրել են այն տակտիկան, որ ինչ էլ լինի երկրում, հայտարարեն՝ ամեն ինչ շատ լավ է»,- ասաց Զուրաբյանը։









































