ABC News-ի փոխանցմամբ՝ թմրանյութի սպառման վերաբերյալ անցկացված հարցումը ցույց է տվել, որ գնալով ավելի շատ մարդ է սկսել համացանցում գնել թմրանյութ՝ կոկաին ու էքստազի:
Բանն այն է, որ համացանցում գներն ավելի ցածր են, քան՝ փողոցում: Օրինակ՝ Ավստրալիայում էքստազիի գինը կրկնակի բարձր է, քան համայն աշխարհում, իսկ մեկ գրամ կոկաինի գինը կազմում է մոտ 350 դոլար:
Դրա համար էլ ավստրալացի թմրամոլներն ակտիվորեն օգտվում են համացանցից կամ էլ փնտրում են էժան և վտանգավոր այլընտրանքներ: Գնորդներին գրավում է նաև անվտանգությունն ու օնլայն խանութների մեծ տեսականին:









































