Բելգիայում Վաթեռլոոյի ճակատամարտի պատմական վերականգնումը 10 մլն եվրո կարժենա, հայտնում է LaLibre.be-ն: 2015 թ. նշվում է այդ հայտնի ճակատամարտի 200-ամյակը: Մասշտաբային բեմադրությունը տեսնել հնարավոր կլինի հունիսի 18-21-ին:
Սպասվում է, որ միջոցառումը «տպավորիչ» թվով հանդիսատես կհավաքի: Մեծ թվով տոմսեր համացանցով են պատվիրվել: Պարբերականը նշում է, որ տեղի իշխանությունները հուսով են՝ վերականգնումը կօգնի խթանել զբոսաշրջությունն այդ շրջանում:







































