Լոյոլայի համալսարանի գիտնականները պարզել են, որ ալկոհոլը նշանակալիորեն ազդում է երիտասարդների իմունային համակարգի վրա, հայտնում է toneto.net-ը:
Հետազոտողներն առաջարկել են միջինը 27 տարեկան մասնակիցներին՝ 8 կին և 9 տղամարդ, խմել 4-5 բաժակ օղի: 20 րոպե անց, հարբելու գագաթնակետին հասնելուց հետո, հետազոտողները նկատել են, որ մասնակիցների իմունային համակարգի աշխատանքը վատացել է: Իսկ 2-5 ժամ անց կատարված չափումները ցույց են տվել, որ կամավորների իմունային համակարգը դարձել է ավելի պակաս ակտիվ, քան սթափ վիճակում էին:
Գիտնականները, ըստ իրենց ստացած տվյալների, պարզել են նաև, որ վնասվածքներ ստանալու նկատմամբ ռիսկի բարձրացմանը զուգընթաց հարբեցողությունը նաև իջեցնում է օրգանիզմի վնասվածքներից հետո վերականգնվելու ընդունակությունը, ուշացնում է վերքերի առողջացումը, ավելացնում է արյան կորուստը և հիվանդին դարձնում է ավելի զգայուն վարակների նկատմամբ:







































