Monday, 22 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Մայր Աթոռում նշվել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը, այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվել է սուրբ և անմահ Պատարագ: Պատարագիչն է եղել Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

Անդրադառնալով տոնի խորհրդին Վարդան Սրբազանն իր քարոզում նշել է, որ այսօր բոլորը միասնաբար հավաքվել են տոնախմբելու աստվածատեսիլ և աստվածակառույց Մայր Տաճարի` համայն հայության հոգևոր կենտրոնի հաստատման տոնը:

«Երեկ մենք` իբրև քրիստոնյա ազգ, իբրև Հայոց Եկեղեցի, տոնեցինք մեր հավատքի հայր Ամենայն Հայոց Առաջին Հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորչի խոր վիրապի անդնդային խավարից …դուրս գալու և Աստծու Լույսն ի Հայաստան աշխարհի սփռելու հիշատակը: Եվ այսօր Արարատյան շաբաթն ավարտվում է Սուրբ Էջմիածնի` այս Կաթողիկեի 303 թվականին հաստատման հիշատակությամբ:

Մեր հավատքի հայրը` Ս. Գրիգոր Լուսավորիչը, դուրս գալով Խոր վիրապի գբից, ոչ միայն աղոթքով բժշկեց արքային, ոչ միայն սրբազան կույսերի սրբազան մասունքներն ամփոփելով վկայարաններ կառուցեց, այլ նաև հայոց արքայի հետ միասին լծվեց աստվածային տեսիլքի, որի համաձայն, Հիսուս մեր Տեր և Փրկիչ Համբարձումից հետո երկիր էր իջել ցույց տալու Կաթողիկե Սուրբ Էջմիածնի` Հայ Եկեղեցու Հայրապետության հիմնադրության վայրը, որի վրա հայրապետ և թագավոր, համայն ժողովրդին համախմբելով, կառուցեցին այն Տաճարը, որի հիմերի վրա դարեր շարունակ հայրապետներ և թագավորներ, իշխաններ և ռամիկներ եկան իրենց աղոթքը, իրենց արցունքը, իրենց քրտինքը միախառնելու այս քարեղեն շինվածքին` այն վերածելով Տիրոջ և մարդու հանդիպման վայրը»,– ասել է նա:

Սրբազանը նշել է, որ հայ ժողովուրդն աշխարհի, որ անկյունում էլ որ ապրի, իր հայացքն ու հոգին, իր միտքն ու սիրտը մշտապես հառում է դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

«Սուրբ Էջմիածինը երբեք չեղավ քարեղեն ու նյութական շինություն. Աստծու արարչագործությամբ մարդը դարձավ եկեղեցի, և մենք` յուրաքանչյուրս, ըստ Պողոս առաքյալի, Կենդանի Աստծու տաճարն ենք: Սիրելի հավատացյալներ, մենք և դուք ենք Հայոց Եկեղեցին: Մենք ամենքս այս նյութեղեն տաճարում պիտի կազմենք հոգևոր տաճարը, մենք ամենքս Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մեջ մեր տեղը պիտի գտնենք, որովհետև հավատում ենք, որ եկեղեցին Աստծու աղոթքի տունն է»,- ասել է պատարագիչ Վարդան Սրբազանը` հորդորելով բոլորին, որպեսզի Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի միջոցով ամենքը վերանորոգեն իրենց ուխտն Աստծու հետ:

Սրբազան արարողությանը մասնակցել են Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի գործադիր վարչության անդամները, Մայր Աթոռի բարերարներ և բազում ուխտավոր հայորդիներ:

Պատարագի ավարտին, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց նաև մաղթանք Ս. Էջմիածնի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության, պայծառության ու բարօրության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում