Լոռու մարզի Ալավերդի քաղաքում ավարտվել են քաղաքապետի ընտրությունները: 20:00-ին փակվել են բոլոր ընտրատեղամասերը: 31/05 ընտրատեղամասից «Առաջին լրատվական»-ի թղթակցին տեղեկացրին, որ ընտրակեղծիքներ չեն գրանցվել, ինչպես այդ, այնպես էլ մյուս ընտրատեղամասերում բախումներ ու միջադեպեր չեն գրանցվել:
Այժմ կատարվում է քվեաթերթիկների հաշվարկ, իսկ արդյունքների մասին կտեղեկացնենք ավելի ուշ:










































