Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ` Դիարբեքիրում քվեարկությանը մասնակցել են հունիսի 5-ին քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած ռմբային հարձակումների ժամանակ տուժածները:
Նրանց մի մասը շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցում և ընտրատեղամաս են գնացել այնտեղից: Խոսքը նրանց մասին է, ում վիճակը շատ ծանր չէ:
Նրանց կողմից քվեարկությանը մասնակցելն արտոնել են բժիշկները: Տուժածներն ընտրատարածք են գնացել իրենց հարազատների ուղեկցությամբ: Տուժածների մի մասին ընտրատեղամաս են տեղափոխել շտապօգնության մեքենաներով:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Դիարբեքիրում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է 3 և վիրավորվել է 402 մարդ, որոնցից 16-ը` ծանր:












































