ԵՄ-ին մոտ կանգնած աղբյուրը պնդում է, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները, կապված լինելով Մինսկի պայմանավորվածությունների ամբողջական կատարման հետ, հավանաբար 6 ամսով կերկարաձգվեն:
Աղբյուրը հիշեցնում է, որ այդ մասին որոշում էր ընդունվել ԵՄ-ի երկրների ղեկավարների կողմից դեռ այս տարվա մարտ ամսին: Հունիսի վերջին նրանք կարող են քննարկել երկարացման առավել հստակ կառուցվածքը:
Հիշեցնենք, որ արևմտյան երկրները 2014-ի մարտից սկսած արդեն մի քանի անգամ պատժամիջոցներ են կիրառել ՌԴ-ի դեմ, Ուկրաինայի հանդեպ նրա դիրքորոշման պատճառով:










































