Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայում այսօր անցկացվում են 25-րդ գումարման խորհրդարանի ընտրությունները:
Սիիրթի (Սղերթ) նահանգի Էրուհ շրջանի Էրս գյուղում քվեարկությանը մասնակցել է 130-ամյա Մեհմեթ Էսենը:
Էսենն ընտրատեղամաս է եկել թոռների օգնությամբ և հայտարարել է, որ իր քվեն տալիս է խաղաղությանն ու եղբայրությանը: Նա հիշեցրել է, որ Լոզանի պայմանագրի (1923 թվական) պատճառով Թուրքիայում քրդերին անվանում էին դավաճան:
Ընդգծվում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից Մեհմեթ Էսենը երկար տարիներ պայքար է մղել քրդերի ազգային միասնության ուղղությամբ:













































