ՆԱՏՕ-ն ստացել է 5 նորագույն անօդաչուներից առաջինը: Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը՝ հղում անելով դաշինքի շտաբ-բնակարանին:
«5 անօդաչու թռչող սարքերից առաջինը Սան Դիեգոյի գործարանից դուրս է եկել հունիսի 4-ին: Global Hawk Block 40-ը գետնի մակերևույթին հետևելու դաշինքի ծրագրի մաս է: Դա դաշինքի համար հիմնական հնարավորություն է ցանկացած եղանակային պայմաններում երկարաժամկետ առաքելությամբ թռչող սարքի բարձր թռիչքի միջոցով մշտապես հսկել մեծ շրջանները: Համակարգը կառավարման մարմիններին կտրամադրի ցամաքային իրավիճակի ամբողջական պատկերը»,- պատմել են ՆԱՏՕ-ում:
Ծրագրվում է, որ դաշինքի ցամաքային հսկողության նոր համակարգը լիարժեք պատրաստվածություն կունենա մինչև 2017թ. վերջը: Այն պատվիրել են 15 դաշնակիցներ՝ Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Գերմանիան, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նորվեգիան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Սլովենիան և ԱՄՆ-ը:
Անօդաչուները կղեկավարվեն Իտալիայում գտնվող կենտրոնից:








































