Թուրքիայում այսօր հայտարարել են «լռության օր»՝ խորհրդարանական ընտրություններից առաջ։ Այս մասին ասվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրությունում՝ փոխանցում է trend.az-ը:
Այսօր քաղաքական կուսակցություններին արգելված է ցանկացած տեսակի քարոզչություն:
Վաղը կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, որին կմասնակցեն 20 կուսակցություններ, իսկ քվեարկությանը կմասնակցեն 53 միլիոն 765 հազար 231 ընտրող:
Համարվում է, որ ընտրություններին հիմնական պայքարը կծավալվի իշխող «Արդարություն և զարգացում» և Ժողովրդահանրապետական կուսակցությունների միջև: Եթե ընտրություններին մասնակցող Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը անցնի խորհրդարան, ապա իշխող կուսակցությունը ստիպված կլինի ստեղծել կոալիցիոն կառավարություն:










































