ՕՊԵԿ-ի երկրների նավթային արդյունաբերության նախարարներընուրբաթ օրը, ինչպես սպասվում էր, նորից պահպանել են նավթի արդյունահանության քվորումը` օրական 30 մլն բարել մակարդակով: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Նավթային կարտելի մասնակիցները հերթական անգամ հույս են հայտնել, որ շուկայում շուտով հավասարակշռություն ձեռք կբերվի, այդ թվում, նաև պահանջարկի հաշվին:
ՕՊԵԿ-ի որոշումն այս անգամ շուկայում հատուկ աժիոտաժ չառաջացրեց:
«Այլ որոշում չէր էլ կարող լինել: Այլ որոշում ընդունելու համար ՕՊԵԿ-ին կոնսենսուս է անհրաժեշտ, իսկ այն փաստացի չկա: Այնտեղ տարբեր ուղղություններով երկրներ են»,- ասել է «Ռոսնեվթի» փոխնախագահ Միխաիլ Լեոնտևը:










































