Սլովակիայի Տրենչին քաղաքում 12-ամյա աշակերտուհին աղջիկ է ունեցել: Նորածինն ու մայրը իրենց լավ են զգում, հայտնում է սլովակյան ТV Markiza-ն: Աղջկա մոր խոսքերով՝ նա չգիտեր իր դստեր հղիության մասին:
Հեռուստաալիքը հայտնում է, որ աղջիկը թաքցրել է իր հղիությունը երեխայի հոր պնդմամբ, ով սպառնացել է իրեն: Նրա մասին հայտնի է, որ 20 տարեկան է, ապրում է ուրիշ քաղաքում, և նրանք ծանոթացել են համացանցով:
Եվս մեկ աշակերտուհի` 13-ամյա Մալվինան, կծննդաբերի մեկ ամիս անց: Երեխայի հայրը 23-ամյա օտարերկրացի է, նրանք նույնպես ծանոթացել են համացանցով: Աղջիկը խոստովանել է, որ համարյա մի տարի կապ է պահպանել երեխայի հոր հետ:
Ոստիկանության ներկայացուցիչները սկսել են հետաքննությունը, որի արդյունքում աղջիկների չափահաս զուգընկերները պատասախանատվության կենթարկվեն:









































