Ներգաղթյալների թիվը, ովքեր մուտք են գործում հունական կղզիներ, անցած տարվանից աճել է 6 անգամ՝ վկայում են ՄԱԿ-ի տվյալները։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։
Կազմակերպության տվյալներով՝ միայն այս տարվա 5 ամիսներին Հունաստան է ոտք դրել մոտ 42 հազար ներգաղթյալ, առաջին հերթին՝ աֆրիկացի փախստականներ։
Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Մելիսա Ֆլեմինգի խոսքով՝ ամեն օր Հունաստան է ժամանում մոտ 600 ներգաղթյալ, և մոտ ժամանակներս հոսքը կարող է աճել։
Ինչպես նշում է Ֆլեմինգը, Աթենքը չունի հավելյալ ռեսուրսներ նման մասշտաբի մարդասիրական ճգնաժամի լուծման համար։








































