Առնվազն 10 մարդ է տուժել Հռոմի մետրոպոլիտենում երկու գնացքի բախման հետևանքով։ Ինչպես հայտնել է Հռոմի քաղաքապետարանը, դեպքը տեղի է ունեցել Հռոմի հարավարևմտյան ծայրամասի կայարաններից մեկում՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Նախնական տվյալներով՝ բախման պատճառը մեքենավարներից մեկի թույլ տված սխալն է։
Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու հրշեջները։ Երթուղին փակ է։







































