Աշխատակիցների ծուլությունը բացատրվում է ոչ միայն գեներով և շրջապատող իրադրությամբ, այլև ղեկավարի հետ անձնակազմի փոխգործակցությամբ։ Այս մասին հայտնում է USA Today-ը՝ հղում անելով Կանզասի համալսարանի հետազոտությանը։
Հաղորդակցության հարցերով փորձագետ Սկիպ Վեյսմանի խոսքով՝ ակտիվության համար պահանջվում է մոտիվացիա և ոգեշնչում։
Նշվում է, որ կարելի է աշխատակիցների արտադրողականությունը բարձրացնել գրասենյակում սեղանի թենիս կամ այլ խաղեր տեղակայելով, շոկոլադ բաժանելով, սմարթֆոնի կիրառման համար ընդմիջումներ հատկացնելով և այլ բոնուսներով։







































