Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Բաց նամակ ՀԾԿՀ-ին. վերացրեք գազի սպասարկման համար գանձվող գումարը

Գործարար Տիգրան Մոսինյանը բաց նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:

«Բացի սպառված գազի դիմաց վճարելուց, գործում է նաև ինչ-որ պարտադրված ծառայություն, որը կոչվում է գազի սպասարկման վճար(՞):

Անաչառորեն վերլուծելով այդ այսպես կոչված գազի սպասարկումն ու մանավանդ դրա դիմաց պարտադիր կերպով գանձվող գումարը՝ գալիս եմ այն եզրակացության, որ նման ծառայությունը ներկայումս գործող ձևով չի ծառայում ո՛չ անվտանգությանը, և ո՛չ էլ սպառողին՝ գազի այդ աշխատակիցների աշխատանքը վերածելով անիմաստ անցուդարձի: Արդյունքում այն տպավորությունն է, որ այս ամենը հորինված է փող հավաքելու համար, քանի որ անհեթեթության այս շղթայում ամենակարևոր և ամենաուժեղ օղակը այդօրինակ սպասարկման համար անհիմն կերպով գանձվող գումարի փաստն է:

Ընդունենք, որ բոլորիս մտահոգողը ոչ թե գումար ստանալն է, այլ անվտանգությունը, որն ապահովելու համար են կոչված գազի սպասարկում իրականացնող աշխատակիցները: Գազը բարձր վտանգավորություն ունեցող նյութ է, որը կենցաղային իր կիրառության հանգամանքների բերումով գտնվում է ամենատարբեր գիտելիքներ, մտավոր կարողություններ ունեցող մարդկանց ձեռքում, որոնցից շատերը տարրական գիտելիքներ անգամ չունեն քիմիայից, ֆիզիկայից, անվտանգությունից: Եվ ոչ միայն գազի աշխատակիցների՝ այլև մեր բոլորի մտահոգությունն է, որ չտուժենք գազի հետ որևէ մեկի անփույթ, անզգույշ վարվելուց: Այդ անվտանգության հսկողության՝ սպառողից չկախված մասը, բնական է, որ պետք է իրականացնեն գազի աշխատակիցները: Տեսնենք, թե գազի սպասարկում կոչվածի շրջանակներում նրանց գործողությունները որքանո՞վ են ծառայում անվտանգության նպատակին: Որպեսզի սպառողի կողմից գազի ոչ ճիշտ օգտագործման հետևանքով առաջանա աղետ, լինեն զոհեր, ավերածություններ՝ բավական են հաշված վայրկյաններ, հետևաբար այս տեսակետից գազի անվտանգությունը պետք է լինի մշտական, առանց ընդհատումների: Սա նշանակում է, որ կամ գազի յուրաքանչյուր սպառողի կողքին պետք է մշտարթուն հսկողություն իրականացնի գազի գոնե մեկ աշխատակից, կամ էլ այդ ենթադրյալ աշխատակցին պետք է փոխարինի այնպիսի մի սարք, որը հնարավորինս նվազեցնի անցանկալի երևույթների ի հայտ գալու հավանականությունը:

Եվ այո, Հայռուսգազարդի գծից օգտվող յուրաքանչյուր սպառողի տարածքում տեղադրված է սարք, որն արագորեն արձագանքում է գազի արտահոսքի, ծխի առկայության դեպքում՝ ավտոմատ կերպով անջատելով գազի մատակարարումը:

Ըստ իս՝ գտնված է միանգամայն ճիշտ և բավարար լուծում: Անվտանգության մնացած մասը, ինչպես և ամբողջ կյանքում է, բախտի հարց է, հույս, որ մյուս սպառողները խստորեն կպահպանեն անվտանգության կանոնները և պատուհաս չեն լինի իրենց գլխին, քանզի ո՛չ գերկատարելագործված սարքերը, և ո՛չ էլ գազի աշխատակիցները չեն կարող կանխել չարամիտ կամ խելապակաս կամ հոգեկան շեղում ունեցող մարդկանց դիտավորյալ կամ անգիտակցված գործողությունները:

Եվ իրոք, եթե մարդն ունի չար մտադրություն՝ գազի պայթյունով վնաս տալու իրեն, շրջապատին, ապա նա կանի այդ բանը, անկախ այն հանգամանքից, թե գազի աշխատակիցը երբ է սպասարկել նրան՝ հենց նոր, թե մի երեք ամիս առաջ: Ի՞նչ պիտի անի գազի աշխատակիցն այս պարագայում: Պիտի ի ցույց դնի ինչ-որ ակտ, որ այդ դժբախտ դեպքի օրը կամ դրանից երեք ամիս առաջ իրականացվել է գազի սպասարկում ու բաժանորդն էլ վճարել է դրա դիմաց: Ուրիշ ի՞նչ պիտի անի: Իսկ տուժածնե՞րը: Տուժածին ի՞նչ, թե երբ է իրականացվել թե՛ իր, թե՛ այդ չարամիտի սպասարկումը, կամ ընդհանրապես իրականացվել է սպասարկում, թե ոչ: Մարդը զոհվեց, գնաց: Ի՞նչ սպասարկում: Նույն պատկերը կլինի նաև խելապակասի կամ մանկամիտի գործողություններում, եթե նա իր անփութությամբ կամ անգիտակցությամբ առաջացնի աղետ: Էլի կբերեն տարբեր ակտեր, վճարման անդորրագրեր, որ արվել է այն, ինչ պիտի արվեր, որ իրենք մաքուր են ու դեմքի ուսուցողական արտահայտությամբ կհայտարարեն, որ դժբախտ պատահարից ոչ ոք ապահովագրված չէ, կյանքն է այդպես:
Աշխարհի ամենահուսալի, ամենաթանկարժեք սարքերը, մեքենաները ունեն երաշխիքային սպասարկման ժամկետ, անգամ եթե այդ ժամկետն անժամկետ է: Ի՞նչ է դա նշանակում: Պատկերացնենք, որ ձեռք ենք բերել ըստ տարբեր դասակարգման ամենահուսալի սարքերից կամ մեքենաներից մեկը և նա չունի երաշխիքային ժամկետ միայն այն հիմնավորմամբ, որ արտադրողը հայտարարում է, որ իր արտադրանքը չի փչանում: Արդեն չի լինի հուսալի, չէ՞, նման արտադրանքը: Երաշխիքային ժամկետն այն ժամկետն է, որի ընթացքում արտադրողը բացառում կամ գրեթե բացառում է սարքի, մեքենայի աշխատանքի խափանումը: Այսինքն, ցանկացած սարքի, մեքենայի աշխատանք կարող է խափանվել և ո՛չ այդ խափանո՛ւմը և ո՛չ էլ դրա ե՛րբը ոչ մի պարագայում չի կարող բացառվել:

Հիմա, Հայռուսգազարդի գազի սպասարկում իրականացնող աշխատակիցները կարո՞ղ են երաշխիք տալ, որ սպասարկումից սպասարկում ընկած ժամանակահատվածում անվտանգությունն ապահովված է և անկախ այն հանգամանքից, թե ով է գազօգտագործողը՝ խելապակաս, թե մանկամիտ, թե չարագործ՝ անվտանգությունն ապահովված է: Պարզից պարզ է, որ չեն կարող:

Չեն կարող անգամ երաշխիք տալ, որ գազի ճիշտ օգտագործման դեպքում ապահովված կլինի անվտանգությունը: Դե իսկ եթե ոչ մի դեպքում չի կարող տրվել երաշխիք, և ոչ ոք ու երբեք ապահովագրված չի կարող լինել դժբախտ դեպքից, ապա ինչպե՞ս կարող է սպառողի համար գազի սպասարկումը լինել պարտադիր:

Ստացվում է, որ սպառողը գումար է վճարում առանց երաշխիքի: Ինչպե՞ս կարող է այդպես լինել: Մեկը վճարում է պարտաճանաչ կերպով, պահպանում է գազի շահագործման կանոնները, իսկ իր հարևանը՝ անկախ այն բանից թե վճարո՞ւմ է, թե՞ ոչ, հե՛նց գազով պայթեցնում է շենքը: Ո՞վ պիտի պատասխան տա սրա համար: Եթե Հայռուսգազարդը չպիտի պատասխան տա (իսկ նա հաստատ պատասխան չի տա), ապա ի՞նչ հիմքով է նա գումար գանձում այն պարտաճանաչ բաժանորդից, ով կարող է դառնալ ուրիշի կողմից հե՛նց գազի գործածման զոհ:

Ի դեպ, նույն Հայռուսգազարդը չի իրականացնում ոչ մի այսպես կոչված սպասարկում, եթե ինչ-որ մեկը օգտագործում է գազ, բայց Հայռուսգազարդի բաժանորդը չէ: Սակայն գազի վտանգավորությունը, նրա ֆիզիկական, քիմիական հատկությունները հո չե՞ն վերանում, եթե այն չի մատակարարվում Հայռուսգազարդի կողմից: Մարդն իր տանն ունի հեղուկ գազի բալոն կամ թեկուզ մեթանի բալոն: Բա նրա սպասարկումն ինչպե՞ս է իրականցվում: Թե՞ էլ վտանգ չկա: Բա Հայռուսգազարդի այն պարտաճանաչ բաժանորդնե՞րը, որ կարող են բալոն գործածողի զոհ դառնալ, դրա պատասխանն ո՞վ է տալու: Այս ամենից հետևությունը մեկն է՝ որքան էլ որ ոմանց դուրը այն չգա. գազի սպասարկում անվան տակ իրականում գանձվում է գումար, անկախ այն բանից, թե դա արվում է ըստ նախապես մշակված պլանի՞, ըստ օրենքի՞, թե՞ պարզապես ստացվել է այդպես: Կարո՞ղ է չլինել գազի սպասարկում:

Եթե կարող է և չլինել սպասարկում, ապա ինչպե՞ս կարող է դա պարտադրվել բաժանորդին: Բայց ասում են, որ չի կարող չլինել սպասարկում: Դե եթե չի կարող չլինել, ապա դրա դիմաց բաժանորդը առավել ևս ոչ մի բան չպիտի վճարի: Այսինքն, համակարգի առավելագույն անվտանգություն ապահովելը գազի ընկերության պարտականությունն է, իսկ պարտականության կատարման համար ոչ ոք չի կարող գումար պահանջել: Ճանապարհային ոստիկանության պարտականությունն է հնարավորինս անվտանգ երթևեկություն ապահովելը: Բայց ինչպե՞ս կարող է ՃՈ-ն գումար վերցնել վարորդներից, ասելով, թե այսինչ խաչմերուկում քո անվտանգությունն ապահովելու համար ձեռքերս էի թափահարում: Բա ուրիշ ո՞նց լիներ: Ուղևորը նստի ինքնաթիռ, ու ինչ-որ մեկն էլ գա սրահ ու ասի. «Գիտեք ինչ, ճիշտ է, Դուք տոմս ունեք, սակայն տոմսը փոխադրման գինն է, բայց ոչ անվտանգության սպասարկման: Ա՛յ այն տղաները, որ Ձեզ, Ձեր ուղեբեռը, օդանավն էին զննում, Ձեր և մնացածի անվտանգության համար էին դա անում, և այդ սպասարկման փողը տվեք, թե չէ չեք թռնի, պիտի իջնեք, կապ չունի, որ տոմս ունեք»:

Ինքնաթիռն էլ է չէ՞ բարձր վտանգավորության աղբյուր: Բայց միլիոնավոր մարդիկ օգտվում են նրանից: Ու մարդիկ միայն ապավինում են իրենց բախտին, հույս ունենալով, որ օդաչուն լավը կլինի, որ ինքնաթիռի սպասարկում իրականացնողները լավ կատարած կլինեն իրենց աշխատանքը և որ չվերթի հետ կապ չեն ունենա խելապակասները, մանկամիտները, չարագործները:

Թե չէ տոմսդ բիզնես կարգի է, թե էկոնոմ՝ դա ոչ մի կապ չունի բախտի հետ, անվտանգության հետ: Եվ վերջապես, պատկերացնենք, որ Հայռուսգազարդի բաժանորդը ոչ միայն պարտաճանաչ է, այլև բախտավոր: Գոհ է ամեն ինչից, վճարում է, թե՛ սպառած գազի դիմաց, թե՛ սպասարկման համար: Իր տանը լինում է շատ քիչ, կամ տան բանալին գտնվում է հարևանի, ընկերոջ, այլ անձի մոտ ու երբեք չի հանդիպում գազի մարդուն: Ինքը՝ բաժանորդը, կամ այդ հարևանը, ընկերը, այլ անձը օգտվում են գազից և վճարում: Անխոս վճարում են նաև այսպես կոչված սպասարկման համար՝ տարիներ շարունակ առանց երբևէ տեսնելու այդ սպասարկում իրականացնող աշխատակցին:

Ու այդ մարդու գազը չի անջատվում, որովհետև վճարվում է (ում կողմից՝ էական չէ): Եթե սպառած գազի դիմաց չվճարվի, բնական է, որ գազն անջատվի: Սակայն հնարավոր չէ վճարել տարիներ շարունակ, բայց գազ չսպառել: Անգամ եթե այդ գումարներն ընդունի Հայռուսգազարդը, ապա գոնե իրեն կամ ՀՀ հարկային մարմիններին պետք է, չէ՞, հետաքրքրի, թե այդ ի՞նչ գումարներ է փոխանցում այսինչ քաղաքացին՝ առանց գազ սպառելու: Կասկածելի է, չէ՞: Ուրեմն, կամ հնարավոր չէ վճարել առանց գազ սպառելու, կամ էլ այդ վճարումների տակ թաքնված են լինելու խարդախություններ: Եթե քաղաքացին թյուրիմացաբար վճարած լինի Հայռուսգազարդին իր սպառած գազից ավելի շատ գումար՝ ապա նա իրավունք ունի ետ ստանալու իր ավել վճարած մասը: Իսկ ի՞նչ կլինի այսպես կոչված սպասարկման վճարի մասով:

Քաղաքացին ժամանակ, չունի, երբեք չի տեսնում գազի մարդուն, և իր տանը սպառված գազի դիմաց վճարելիս՝ ինքը, կամ հարևանը, ընկերը, այլ անձը, վճարում է նաև գազի սպասարկման համար: Ու այդպես՝ տարիներ շարունակ:

Եվ ահա օրերից մի օր այդ պարտաճանաչ քաղաքացին հարցնում է Հայռուսգազարդին, թե «Հարգելիներս, սպառածս գազից բացի, ես ձեզ նաև այսքան գումար եմ տվել սպասարկման համար: Արդյո՞ք այնքան սիրալիր չէիք գտնվի, որ ցույց տայիք, թե ինչպե՞ս և ե՞րբ եք ինձ սպասարկել, ինչի՞ դիմաց եմ ես վճարել»: Ու ի՞նչ պիտի պատասխանի Հայռուսգազարդը, որ պատասխանը տեղավորվի օրինականության, պարկեշտության սահմաններում:

Արդարանալու համար ինչ էլ որ ասի, նույնն է, թե բոլոր բաժանորդներին ասի. «Ես քեզ սպասարկում եմ, Բաժանորդ, պարզապես դու դա չես տեսնում»:

Ու ինչի նման կլինի նման բացատրությունը, եթե ոչ խարդախության: Իսկ եթե բան չունենա ասելու, առավել ևս ապացույց, որ սպասարկել է մարդուն, ապա պիտի ետ վերադարձնի անհիմն կերպով ստացած գումարները: Բայց կվերադարձնի՞: Եթե ոչ՝ ապա կլինի պարզապես դրամաշորթ, որն ունի նաև օրինական պաշտպանություն: Իսկ եթե կվերադարձնի, նշանակում է, կարող էր և չգանձել: Դե բա չեղա՞վ, որ հանգիստ կերպով կարելի է օգտվել գազից, վճարել սպառած գազի դիմաց ու պարտադրված չլինել վճարել գազի սպասարկում կոչվող անհեթեթության և անիմաստ ծառայության համար: Այս ամենից գալիս ենք բացառապես մեկ եզրակացության. գազի սպասարկում կոչվածն իրականում ոչ այլ ինչ է, քան դրամաշորթություն, որը գազի սպասարկման անվտանգության հետ ոչ մի կապ չունի:

Դե հիմա ողջ այս փաստերի ներքո, Հանրային ծառայությունները կարգավորող հարգելի հանձնաժողով, ինչպե՞ս եք հիմնավորում այսպես կոչված գազի սպասարկման համար գանձվող գումարը:

Եղեք խնդրում եմ անկեղծ, ողջախոհ, տրամաբանող և շուտափույթ կերպով վերացրեք այսպես կոչված գազի սպասարկման համար գանձվող գումարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում