Դերասան Ջուդ Լոուն հայտնել է, որ ուրախ է իր` փլեյբոյի հեղինակության նվազման համար, գրում է 7days.ru-ն:
«Երբ ես 40 տարեկան դարձա, ես թեթևություն զգացի: Դադարեցի մտածել թափվող մազերի կամ ավելորդ քաշի մասին, եթե հանկարծ մի քանի ավելորդ կիլոգրամ հավաքեմ, այդ թվում` դերի համար»,- նկատել է դերասանը:
Լոուի խոսքերով` երբ մարմնավորում ես այնպիսի մեկին, որը քեզ թույլ է տալիս լինել գեր, տգեղ ու ճաղատ, թեթևացնում է նախ ինքդ քեզ: Իսկ նիհարելուց հետո նայում ես հայելու մեջ և մտածում. «Դե լավ, ես դեռ այնքան էլ վատը չեմ: Նույնիսկ գլխիս մազերն այնքան քիչ չեն, որքան դարձրել էինք նկարահանումների համար»:









































