Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Բիբին-ՀՀԿ «ռազբորկան»

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ղեկավար Բիբինը այսօր եկել է Ազգային ժողով և փակ քննարկում ունեցել ՀՀԿ-ական խմբակցության հետ: Հասկանալի է, որ քննարկումը վերաբերել է էլեկտրաէներգիայի և ընդհանրապես էներգետիկ համակարգի շուրջ առաջացած իրավիճակին, սակայն թե հատկապես ինչ են քննարկել Բիբինն ու պատգամավորները՝ այնքան էլ հայտնի չէ: Սակայն երևի նույնիսկ կարևոր էլ չէ, քանի որ փակ քննարկումն ինքնին արդեն ամեն ինչի մասին խոսում է:

Այդ ինչի՞ց էին վախենում ՀՀԿ-ական պատգամավորները կամ Բիբինը, որ խուսափում էին բաց հարցուպատասխանից, բաց քննարկումներից և որոշել են նախ՝ փակ ռեժիմով հասկանալ իրար: Իսկ այն, որ խոսքը հենց միմյանց հասկանալու մասին է՝ կասկածից վեր է:

Խնդիրն այն է, որ «Հայաստանի էլցանցերը» ըստ էության դարձել է այն «դանայան տակառներից», որոնք Հայաստանում փող ու ռեսուրսներ են կլանել պետական թողտվության և նույնիսկ հովանավորության պայմաններում: Այսօր, սակայն, իրավիճակը հանգել է ճգնաժամի, և առաջացել է մի իրողություն, երբ այդ ճգնաժամը պետք է ինչ-որ մեկի վրա դուրս գրել: Հրապարակայնորեն ընտրվել է այդ ինչ-որ մեկը՝ դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են: Որոշվել է, որ էլեկտրաէներգիան կթանկացնեն, որպեսզի իրավիճակը հանգուցալուծվի: Սակայն քաղաքացիները պատրաստվում են դիմադրել, և այս իրավիճակում իրադարձությունները կարող են անկանխատեսելի զարգացում ունենալ:

Իշխանությունները առայժմ փորձում են երկու տարբերակ՝ մեկը հայտարարությունները, որ թանկացում լինելու է, սակայն ոչ այնքան, ինչքան ցանցերն են ուզում: Սրանով երևի թե հաշվարկում են, որ հասարակությունը կարող է մեղմել իր դժգոհությունը, և մեծ պայթյուն տեղի չի ունենա: Մյուս տարբերակն այն է լինելու, որ փորձ է արվելու տարատեսակ քաղաքական դեսանտ ներդնել քաղաքացիների պայքարի մեջ և այդպիսով պայքարը տանել իշխանությունների համար ձեռնտու հունով և հասցնել մոտավորապես այն ավարտին, որին հասավ «ԴԵՄ ԵՄ» շարժումը նույն տեխնոլոգիային ենթարկվելու արդյունքում՝ ինչ-որ խնդիր լուծվեց, սակայն ոչ ամբողջը և ոչ հիմնավոր կերպով:

Սակայն բացառված չէ, որ այս տարբերակներն էլ չաշխատեն, քանի որ քաղաքացիները ի վերջո հասունանում են, և ամեն անգամ ավելի դժվար է նրանց մանիպուլյացիաների ենթարկելը: Եվ ահա այստեղ առաջանում է, իհարկե, իրար հասկանալու անհրաժեշտություն՝ այսպես ասած, հետո իրարից չնեղանալու համար:

Բանն այն է, որ եթե երկու տարբերակներից ոչ մեկն էլ չաշխատի, ապա չի աշխատի քաղաքացիների վրա ամեն ինչ դուրս գրելու որոշումը, և կստացվի, որ քաղաքացիները չեն լինի այն ինչ-որ մեկը, որը պետք է պատասխան տա կատարվածի համար: Այդ դեպքում այդ ինչ-որ մեկը կամ պետք է լինի Բիբինը, կամ պետք է լինեն Հայաստանի իշխանությունները, որոնք տվյալ դեպքում հանդես են գալիս ՀՀԿ-ի պատգամավորական խմբակցության դեմքով:

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած փակ հանդիպման առանցքում ըստ էության հենց սա է՝ ով պետք է պատասխան տա, եթե չաշխատի բեռը քաղաքացիների վրա դնելու տարբերակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում