Ռուսական խոշորագույն «Վկոնտակտե» սոցցանցի հիմնադիր Պավել Դուրովը Սան Ֆրանցիսկոյում կռվել է փողոցային կողոպտիչների հետ, որոնք փորձել են նրանից խլել հեռախոսը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Վախենալու շրջա՞ն: Ոչ ռուս տղայի համար»,- գրել է Դուրովը Twitter-ում:
Ըստ տեղեկության՝ 30-ամյա ծրագրավորողին հաջողվել է պահել հեռախոսը:










































