Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր ձեռնարկատեր Բիձինա Իվանիշվիլին Christie’s-ի աճուրդում ձեռք է բերել նկարիչ Նիկո Փիրոսմանիի վրձնին պատկանող «Արսենալ լեռը գիշերը» նկարը: Այս մասին գրում է TASS-ը՝ վկայակոչելով աճուրդի տան հաղորդագրությունը:
«Christie’s-ն ուրախ է, որ Նիկո Փիրոսմանիի (1863-1918) գլուխգործոցի՝ այսօրվա դրությամբ այս վրացի նկարչի ամենաթանկարժեք ստեղծագործության գնորդն է դարձել Իվանիշվիլին»,- ասվում է աճուրդի տան հաղորդագրությունում:
«Որքան մեզ հայտնի է, նկարը կվերադարձվի նկարչի հայրենիք»,- ընդգծվել է հաղորդագրությունում:
Նկարը վաճառվել է 962.5 հազար ֆունտով (1.46 մլն դոլար)։ Նախնական գինը 1.3-1.6 մլն դոլար էր:








































