Գիտնականները պարզել են, որ եթե մարդիկ գիշերային ժամերին «հարձակվում են» սառնարանի վրա, ապա դա նրանց մեղքը չէ՝ գրում է Kedem-ը: Մասնագետների խոսքով՝ օրվա ուշ ժամերին ուղեղն ավելի վատ է վերահսկում քաղցի զգացողությունը:
Գիտնականները հայտնաբերել են, որ ուտելիքի տեսքը, հատկապես կալորիական, գիշերային ժամերին ուղեղն ընկալում է պակաս ախորժալից՝ ուղեղի պարգևատրման կենտրոնում առաջացնելով քիչ հաճույք։ Արդյունքում մարդը սկսում է ավելի շատ ուտել, որպեսզի ստանա հագենալու անհրաժեշտ զգացողությունը:









































