US Weekly ամերիկյան ամսագիրը Ջենիֆեր Լոպեսին ճանաչել է ամենասեքսուալ մարմին ունեցող աստղը: 45-ամյա գեղեցկուհին հայտնվել է ամսագրի շապիկին և պատմել, թե ինչն է օգնում իրեն այդպիսի արտաքին ունենալ:
Ջենիֆերի խոսքով` ինքը բարձրահասակ չէ և երկրորդ չափսի հագուստ է կրում, սակայն վստահ է, որ պետք է փորձել դառնալ ավելի լավը, որքանով դա հնարավոր է:
Լոպեսն ասել է, որ փորձում է առողջ ապրելակերպ վարել, իսկ գեղեցիկ մարմին ունենալ օգնում է ոչ միայն սպորտը և առողջ սնունդը, այլև առողջ, երիտասարդ և գեղեցիկ զգալու կարողությունը:
















































