Քչերը գիտեն, որ աշխարհում կան վայրեր, որտեղ կին ծնվելը նշանակում է պարտվել երջանկության համար մարտում: Այդպիսին է Հնդկաստանի չորային շրջաններում ծնված աղջիկների ճակատագիրը: Այդ շրջաններում բազմակնությունը տարածված է:
Առաջին կնոջն ընտրում են երեխաներ ունենալու համար, իսկ մնացածներին (որպես կանոն, նրանք մեկը կամ երկուսն են) ընտրում են ջուր բերելու համար: Խեղճ «ջրային» ստրկուհիները ստիպված են տարվա մեջ ութ ամիս ամեն օր բազմաթիվ կիլոմետրեր անցնել, որպեսզի մոտակա աղբյուրից ջուր բերեն: Թանկարժեք ըմպելիքը բերում են այլումինե տարաներով՝ գլխի վրա պահած:
Այդ կանանց ճակատագիրը բարդ է նաև նրանով, որ նրանք իրավունք չունեն հավակնելու ամուսնու ունեցվածքին, պարտավոր են զբաղվել նաև տան մյուս գործերով, նույնիսկ ամուսնական կապի մեջ չեն մտնում, քանի դեռ առաջին կինը ողջ է: Շատ հաճախ տղամարդիկ «փոխարինում են» նրանց նորերով, երբ վերջիններս դառնում են անգործունակ:
Այս շրջաններում խնդիրը մասամբ լուծելու համար գյուղերին հինգ օրը մեկ տրամադրում են հազար լիտր ջուր: Այդ օրերին երկար հերթեր են գոյանում ջրի մոտ, հաճախ կանանց միջև ծեծկռտուք է սկսվում, որովհետև նրանցից յուրաքանչյուրը լավ գիտակցում է, թե ինչ կլինի իր վիճակը, եթե չստանա իր «բաժին» ջուրը:












































