ԱՄՆ Սիլիկոնե հովտի ուտիլիզացիայի կենտրոնը փնտրում է անհայտ կնոջը, ով որպես աղբ հանձնել է Apple-ի առաջին անհատական համակարգիչներից մեկի բացառիկ նմուշը: Այս մասին գրում է San Jose Mercury News-ը:
Հայտնաբերված Apple I համակարգիչն արժե 200 հազար դոլար: Այդ նմուշը վաճառվել է մասնավոր հավաքածուներից մեկին:
Պարզվել է, որ ապրիլի սկզբին անհայտ կինը հանձնել է բացառիկ սարքը՝ որպես իր ավտոտնակի անպետք իր։ Այն թողարկվել էր 1976-ին՝ ընդամենը 200 օրինակով:








































