Բլեյք Լայվլին իրականացրել է իր վաղեմի երազանքը՝ Instagram-ում ներկայացնելով իր իսկ էսքիզներով ստեղծված ամառային հագուստի լուսանկարը:
«Ես շատ լավ եմ նկարում, սակայն հպարտանում եմ Preserve-ի համար Amour Vert-ի հետ ստեղծած զգեստով: Ուղարկեք ինձ այդ զգեստով ձեր լուսանկարները»,- մակագրել է դերասանուհին:
Լեյքի հեղինակմամբ Amour Vert բրենդի մետաքսե զգեստը ստեղծվել է eco friendly չափորոշիչներին համապատասխան, իսկ ստեղծման ժամանակ օգտագործվել է միայն բնական կտոր, թափոններն ուտիլիզացվել են: Սպիտակ և վարդագույն զգեստն արժե 230 դոլար:












































