Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստիան Լագարդը Հունաստանի եվրոգոտուց դուրս գալը համարում է հնարավոր: Նրա բառերով, դա չի հանգեցնի միասնական եվրոպական արժույթի վերջին, հայտնում է gazeta.ru-ն:
Լագարդն է հաստատել հունական կողմի դիմումն այն մասին, որ միջազգային ավանդատուների հետ Հունաստանի պարտքը կարգավորելու վերաբերյալ բանակցությունները գտնվում են ավարտական փուլում:
Նա նաև հասկացրել է, որ Հունաստանի ճակատագրի նատմամբ պատասխանատվությունը վերցնում է իր վրա:
Ավելի վաղ, նա հայտարարել էր Հունաստանին ֆինանսական աջակցություն ցույց տալու վերաբերյալ բանակցությունները շարունակելու իր պատրաստակամության մասին:










































