«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման սիրիական թևը հանդիսացող «Ջեբհաթ Ալ-Նուսրայի» առաջնորդը պատրաստակամություն է հայտնել զավթելու Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարում։ Այս մասին հայտնում է France 24-ը։
«Մենք շարունակում ենք կենտրոնանալ Դամասկոսի վրա և ծրագրում եք ոչնչացնել այդ ռեժիմը»,- հայտարարել է Աբու Մուհամմադ Ալ-Գոլանին։
Նա նաև կոչ է արել մարդկանց, ովքեր աջակցում են գործող նախագահին, հրաժարվել իրենց հայացքներից՝ հանուն սեփական անվտանգության։







































