Իտալական Միլան քաղաքի դատարանը երեքշաբթի օրը երկրի տարածքում արգելել է ամերիկյան Uber տաքսի ծառայության և նմանատիպ այլ ծառայությունների գործունեությունը, որոնք քաղաքացիներին թույլ են տալիս առանց լիցենզիաների զբաղվելու մասնավոր փոխադրումներով, հայտնում է MarketWatch-ը:
Համաձայն դատարանի եզրակացության, նմանատիպ ծառայությունները խախտում են մրցակցության կանոնները: Uber-ը դատարանի վճիռը պետք է կատարի 15 շաբաթվա ընթացքում: Այսինքն, կամ պետք է դադարեցնի իր գործունեությունը Իտալիայի տարածքում, կամ որպես վարորդներ պետք է ընդունի պաշտոնապես լիցենզավորված տաքսիստների: Հակառակ դեպքում այն կենթարկվի օրը 20 հազար եվրոյի չափով տուգանքի:









































