Երեկ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի բանակցությունների գլխավոր թեմատիկան եղել է Ռուսաստանի միանգամայն հստակ ցանկությունը՝ «տեղից շարժել հայ-ադրբեջանական ԼՂ հակամարտությունը»։ Այս մասին «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում ասել է Մամեդյարովը։
Ինչպես ասել է Մամեդյարովը՝ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունն ունի բազմաթիվ բաղադրիչներ. դա և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ մարդասիրական համագործակցություն է։
Մամեդյարովի խոսքով՝ ռուս գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքներով ստորագրվել է փաստաթուղթ՝ հաջորդ 2 տարիներին երկու երկրների ԱԳՆ-ների միջև համագործակցության ու խորհրդակցությունների մասին։
«Ամենաուրախալին այն է, որ ռազմավարական գործընկերությունը տարածվում է ոչ միայն կենտրոնական դաշնային իշխանությունների, այլև տարածաշրջանների վրա»,- ասել է Մամեդյարովը։









































