Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերությունը կարևոր է ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ հարավկովկասյան տարածաշրջանում կայունության տեսանկյունից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր Մոսկվայում ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ բանակցություններին հաջորդած մամլո ասուլիսի ընթացքում, փոխանցում է «Ռոսիա-24»-ը։
Նրա խոսքով՝ երկու երկրների տնտեսական հարաբերությունները զարգանում են, ապրանքաշրջանառությունը հասել է պատմական առավելագույնի և անցած տարվա ցուցանիշի համեմատ աճել 12 տոկոսով։
«Դրական դինամիկա է դիտվում նաև այս տարի»,- ասել է Լավրովը։








































