Saturday, 04 07 2026
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ

Հունիսի 1-ին մայրաքաղաքում կանցկացվեն տոնական միջոցառումներ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակական հսկողություն է իրականացվում բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ: Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ հայտանբերվել և համապատասխան վարչական արձանագրություն է կազմվել 7 դեպքի մասով: Հանձնարարվել է շարունակել աշխատանքները՝ զուգահեռ քայլեր ձեռնարկելով փողոցներում և մայթերին կայանած ավտոմեքենաների ապօրինի առևտուրը բացառելու ուղղությամբ:

Նախապես հաստատված ժամանակացույցով բոլոր վարչական շրջաններում շարունակվում են շաբաթօրյակները: Նախորդ շաբաթ մաքրման աշխատանքներ են կազմակերպվել հիմնականում բակային տարածքներում: Զեկուցվել է, որ աղբը չնախատեսված վայրերում թափելու դեպքերի մասով 51 արձանագրություն է կազմվել: Գործընթացի հետ կապված հանձնարարվել է մեկ անգամ ևս իրազեկել հանրությանը ինչպես գործող կարգի, այնպես էլ այն չպահպանելու դեպքում կիրառվող տույժերի մասին: Հանձնարարվել է նաև հատուկ հսկողություն սահմանել բնակչության կողմից գետերի հուների և ջրանցքների աղտոտումը կանխելու ուղղությամբ:

Զեկուցվել է, որ հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ստուգայցեր են կազմակերպել վարչական շրջանների երկրորդական և երրորդական փողոցներում: Արդյունքում 6 օբյեկտների նկատմամբ կազմվել է համապատասխան վարչական արձանագրություն:

Անդրադառնալով մայրաքաղաքի կանաչապատման գործընթացին` զեկուցվել է, որ ընթացքի մեջ են ոռոգման համակարգերի անցկացման, սիզամարգերի ձևավորման, բուժման նպատակով ծառերի սրսկման աշխատանքները: Ծաղկապատման մասով նշվել է, որ վարչական շրջանների համապատասխան տարածքներ է տեղափոխվել արդեն 800 հազար ծաղիկ:
Քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 8 դեպք, թվով 6 հասցեներում իրականացվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ: Եվս 8 դեպք է արձանագրվել շինհրապարակների կազմակերպման պայմանների խախտման մասով: Այս ուղղությամբ ևս հանձնարարվել է խստացնել հսկողությունը, նաև ուշադրության կենտրոնում պահել շինհրապարակներից դուրս եկող մեքենաների մաքրությունը:

Վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով ստացվել է 298 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերից 216-ին համապատասխան լուծում կամ պատասխան է տրվել, իսկ մնացածն առայժմ կատարման ընթացքում է:

Զեկուցվել է, որ երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի միջոցառումների նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են: Այդ օրը առավոտյան ժամը 11:00-ից Ազատության հրապարակը մանուկների համար կդառնա կավճանկարչության հարթակ, այնուհետ կանցկացվի մանկական տոնական համերգային ծրագիր և մարզական տոնահանդես:

Միջոցառումներ են նախատեսված նաև կենդանաբանական այգում, ուր երեխաների մուտքը կլինի անվճար: Ժամը 10:00-14:00 Հաղթանակ զբոսայգու և Մանկական երկաթուղու ավելի քան 20 ատրակցիոններ նույնպես երեխաների համար կգործեն անվճար: Հյուսիսային պողոտայում կկազմակերպվի կերպարվեստի և ձեռքի աշխատանքների ցուցադրություն: Երեկոյան Կարապի լճի տարածքում կտեղադրվի ավանդական դարձած էկրանը, որին կցուցադրվեն հայկական մուտֆիլմեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում