Հարցերը, որոնք տալիս են ամերիկացի զբոսաշրջիկները, հաճախ այնքան ծիծաղելի են, որ ԱՄՆ զբոսաշրջային գործակալների հանրույթը նույնիսկ հատուկ ցուցակ է կազմել։ Այս մասին հաղորդում է Travel.ru-ն:
Հաճախակի ամերիկացիներն անգրագիտություն են ցուցաբերում: Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում ամերիկացի զբոսաշրջիկներից մի զույգ հարցրել է, թե ինչ լեզվով են խոսում այդ երկրում: Մեկ ուրիշը զարմացել է, որ Դանիա ուղևորության ժամանակ չի կարող «մի քանի օր անցկացնել» Շոտլանդիայում. նրա խոսքով՝ քարտեզում այդ ուղղությունները միմյանցից բաժանված են մի քանի միլիմետրով։ Մեկ այլ զբոսաշրջիկ էլ պահանջել է պայմանագրում ներառել կետ, որ իր սիրեցյալին առաջարկություն անելիս ջրից անպայման կետ ցատկի: Մրցակցությունից դուրս է այն հարցը, թե ինչպես կարելի է ԱՄՆ-ից Եվրոպա հասնել՝ բացի օդային և ջրային ճանապարհներից:
Արտասովոր են նորապսակների ցանկությունները: Այսպես, տղամարդը հետաքրքրվել է՝ արդյոք կարելի՞ է երկու լյուքս համար պատվիրել հանգստի գոտու տարբեր ծայրերում, որոնցից մեկը նախատեսված լինի նրա ընկերուհու համար: Նա նաև խնդրել է այդ մասին չհայտնել կնոջը:







































