Իրանի ցամաքային զորքերը հայրենական արտադրության հրթիռների փորձարկումներ են կատարել, այսօր տեղեկացրել է իրանական IRNA գործակալությունը:
Փորձարկումները կատարվել են Սպահան կենտրոնական նահանգի Կաշան քաղաքի մոտակայքում Beit ol-Moqaddas 27 զորավարժությունների ընթացքում, որոնք կշարունակվեն մինչև մայիսի 27-ը:
Կիրականացվեն իրանական արտադրության հրթիռների, այդ թվում՝ երկու Nazeat N10 ու N6-երի, ինչպես նաև Fajr-ի փորձարկումներ, հայտնել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Ահմադ Ռեզա Փուրդաստանը:
Իրանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Իրանը մեծ հաջողության է հասել պաշտպանության ոլորտում:








































