ԵՄ-ի կողմից Ուկրաինայի հետ առանց այցագրի ռեժիմի սահմանման պայման է Դոնբասում հակամարտության լրիվ սառեցումը: Այս մասին հայտնում է TASS-ը:
«Անհնար է չեղարկել այցագրերը երկրի հետ, որի սահմանի հսկայական հատվածում ռազմական հակամարտություն է ընթանում, և դրա տարածքը դուրս է ամեն տեսակ սահմանային վերահսկողությունից: Դրա համար հակամարտությունը պետք է դադարեցվի կամ գոնե լիովին սառեցվի»,- ասել է աղբյուրը դիվանագիտական շրջանակներում:









































