Մոսկվայում երիտասարդ կինը ծանր վնասվածք է ստացել՝ պատահաբար իր գլխին կրակելով զենքի հետ լուսանկարվելու փորձի ժամանակ: Այս մասին INTERFAX-ին հայտնել են Մոսկվայի ոստիկանության մամլո ծառայությունում:
Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի գիշերը՝ ընկերություններից մեկի գրասենյակում: 21-ամյա աշխատակցուհին որոշել է լուսանկարվել ատրճանակի հետ, որն աշխատավայրում է թողել ֆիրմայի անվտանգության աշխատակիցը:
«Սելֆիի» ժամանակ կինը կրակել է իր գլխին: Նրան շտապօգնության բժիշկները հոսպիտալացրել են:
Անցկացվում է ստուգում, որոշվում քրեական գործ հարուցելու հարցը:









































