«Արևելյան գործընկերություն» ծրագիրը նպատակաուղղված չէ Եվրամիության` արևելք ընդլայվելուն: Նման կարծիք է հայտնել Ռիգայի գագաթնաժողովին ժամանած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, գրում է TASS-ը:
««Արևելյան գործընկերությունը» ԵՄ-ի ընդլայնման համար գործիք չէ, սակայն ԵՄ-ի հետ մերձեցման համար է գործիք: Եվ դրա վերաբերյալ մենք բանակցություններ կվարենք այս երեկոյան»,- հստակեցրել է նա:
Նրա խոսքերով` «տվյալ ծրագիրն անցյալ տարիներում ծանր ժամեր է ունեցել»: Մերկելի կարծիքով` «ԵՄ-ն խոստովանում է, որ ծրագրի տարբեր մասնակիցներ տարբեր ուղիներով են ընթանում», և այդ բոլոր ուղիները ԵՄ-ն ընդունում է:










































