Goldplay խումբը մյուզիքլ է ձայնագրել ֆանտաստիկ «Գահերի խաղ» սերիալի հերոսներով NBC ընկերության համար: Այս մասին գրում է Huffington Post-ը:
Red Nose Day քարոզարշավի շրջանակներում հեռուստաընկերության հավաքած գումարները կտրվեն որպես օգնություն աղքատության մեջ ապրող երիտասարդներին և երեխաներին: Շնորհանդեսից առաջ հեռուստաալիքը մյուզիքլից երկու տեսահոլովակ է հրապարակել: Դրանցից մեկում ֆիլմի հերոս Տիրիոն Լանիսթերը երգում է բոլոր մահերի մասին, երկրորդում հայտնվում է Ջեյմե Լանիսթերը:









































