Անգլիական Սուրեյ կոմսությունում 10 անօրինական ներգաղթյալներ են հայտնաբերվել նոր ներկրված Maserati ավտոմեքենաների բեռնախցիկներում։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ենթադրաբար, նրանք Վիետնամից են։ Նրանց հայտնաբերել են ոստիկանները։
Maserati-ները, որոնցում թաքնվել են ներգաղթյալները, տեղափոխել է ավտոփոխադրող մեքենան։ Վարորդին չեն ձերբակալել։







































