Գերմանիայի խորհրդարանի պատգամավորները կքննարկեն օրինագիծ ներկայումս կենդանի 4000 խորհրդային ռազմագերիներին նացիստական համակենտրոնացման ճամբարներում կրած տառապանքների դիմաց դրամական փոխհատուցում հատկացնելու վերաբերյալ: Այս առիթով կհատկացվի 10 միլիոն եվրո: Սակայն դեռևս հայտնի չէ, արդյոք Ռուսաստանի թե բոլոր խորհրդային նախկին հանարապետությունների վետերանները կստանան նախատեսվող գումարը: Այս մասին հայտնում է Reuters պարբերականը:
Նացիստների կողմից 1941-ից 1945 թվականներին գերված 5․3 միլիոն խորհրդային ռազմագերիներն ապրել են չափազանց ծանր պայմաններում, որոնց կեսից ավելին մահացել է անմարդկային պայմանների պատճառով՝ շատերը ենթարկվել են մահապատժի, որոշ մասն էլ սովից կամ հիվանդությունից է մահացել:
Այս տարի, մայիսի սկզբին պատերազմի ավարտին նվիրված իր ելույթում Գերմանիայի նախագահ Յոախիմ Հաուկը ընդգծել է, որ Գերմանիան պատասխանատվություն է կրում այս զոհերի համար, և ասել որ խորհրդային ռազմագերիների դաժան ճակատագիրն ամբողջությամբ չի ճանաչվել Գերմանիայի կողմից:
Նշենք նաև, որ նացիստների գործած հանցագործությունների համար Գերմանիան արդեն վճարել է ավելի քան 72 միլիարդ եվրո:








































